Վերջոււմ՝ Նիկոլի բարեկամ թուրքերը մեզնից են պահանջելու ներողություն խնդրել Հայոց ցեղասպանության համար. Արտակ Զաքարյան
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արտակ Զաքարյանը գրում է.
«Թուրքիայի պաշտպանության նախարարությունը տարածել է հետևյալ հայտարարությունը.
«Մենք հարգում ենք նրանց հիշատակը, ովքեր զոհվել են «Հայոց ցեղասպանություն» կոչվող իրադարձությունների ժամանակ, որոնց ընթացքում դաժանաբար սպանվել են անպաշտպան և անմեղ թուրքերը։
Չեմ զարմանա, որ շատ շուտով Հայոց Ցեղասպանության ընթացքում «անպաշտպան ու անմեղ թուրքերի դաժանաբար սպանության» մեղքը Նիկոլը բարդի հայ ժողովրդի վրա: Ահա, թե ինչպես են վերաբերվում սուլթանի հետնորդները բարեկամության ու սահմանները բացելուն ձգտող հայերիս ցավին ու ողբերգությանը:
Վերջոււմ՝ Նիկոլի բարեկամ թուրքերը մեզնից են պահանջելու ներողություն խնդրել Հայոց ցեղասպանության համար:
Դե, եթե Արցախը հանձնելու մեջ ըստ Նիկոլի՝ մեղավոր են նախկինները, ռուսները և Արցախի 15 օրական նախագահը, իսկ՞«զանգեզուրի միջանցքը» դեռ Լևոնի ու Քոչարյանի ժամանակ են հանձնել, ապա Հայոց Ցեղասպանության մեղքն էլ շուտով կգցեն դաշնակների վրա (որոշ ախմախների կհամոզեն, որ նաև ՀՀԿ-ն է մեղավոր): Ոչ մի զարմանալու բան չկա:
Դե եթե փող սիրող հայ ոստիկանն ու երկրապահը ուժ են կիրառում հող տալու դեմ դուրս եկած հայ մարդու նկատմամբ, որպեսզի այդ ընթացքում բանակի մի շարք պատվազուրկ ներկայացուցիչներ հողերն ազատեն ու հանձնեն թշնամուն, էլ ի՞նչ եք ուզում ուրիշից:
Նժդեհը երիցս իրավացի էր:
Զարմանալու ոչինչ չկա, ամեն ինչ ծրագրված է ու հասկանալի: Ինձ միայն այն 680.000 -ի ազգային պատկանելությունն ու գենետիկ հետազոտության տվյալներն է հետաքրքիր: Աստված տա նրանք հայ լինեն:
«Քայլ արա մերժիր Սերժին» լոզունգով ոգևորված ամբոխի բոլոր ներկայացուցիչները (կրթական ցենզը որքան բարձր՝ այնքան վատ) կամա, թե ակամա դարձան այս պետության գերեզմանափորը»:
Հարակից հրապարակումներ`
- Հայոց ցեղասպանության մասին մտածելիս ինձ համակում են զգացմունքներն ու զայրույթը․ Վալերի Բուայե
- Առանց 1915-ի ցեղասպանության հարցը քննարկելու ժողովրդավարեցումը հնարավոր չէ․Էրեն Քեսքին
- Արամ Ա-ն՝ Էրդողանին.Որտեղի՞ց եկան մեր նահատակների աճյունները, Օսմանյան կայսրության սահմաններից ներս քո պապերի կողմից կոտորվեցին մեր պապերը
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա