Թյուրքագետ. Փաշինյանը 3 անգամ կիրառել է Հայոց ցեղասպանություն, 11 անգամ` Մեծ եղեռն ձևակերպումները
«Հայսաստանի վարչապետը իր այսօրվա ուղերձում 3 անգամ կիրառել է Հայոց ցեղասպանություն, 11 անգամ` Մեծ եղեռն ձևակերպումները»,-գրում է թյուրքագետ, պ.գ.թ. Վարուժան Գեղամյանը։
Նա ընդգծում է՝ ուղերձում բացակայում է ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի հարցը, չկա իրավական գնահատական, չի խոսվում դրա հանցավորության մասին, իսկ Օսմանյան կայսրության պետական ապարատի կողմից իրականացված ցեղասպանությունը ներկայացվում է, որ հայերը պարզապես սպանվել են Օսմանյան կայսրությունում։
«Փոխարենը կա միտք, որ գուցե հենց սրա պատճառով է, որ անընդհատ ենթարկվում ենք նոր ցնցումների»,-նշում է փորձագետը։