Թուրքիայի նախագահը ցավակցել է միայն Թուրքիայի հայերին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես է եկել արդեն ավանդական դարձած ապրիլքսանչորսյան ուղերձով։ Այս անգամ ուղերձն առաջինը հրապարակվել է Ստամբուլում հրապարակվող հայկական «Ակոս» թերթի կայքում։
«Էրմենիհաբեր»-ը գրում է. «Բովանդակային առումով Էրդողանի ուղերձը էականորեն չի տարբերվում նախորդ տարիների ուղերձների տեքստից, քանի որ նորից հավասարության նշան է դրվում հայերի և Օսմանյան պետության մյուս քաղաքացիների կրած տառապանքների և զրկանքների միջև՝ բնականաբար անտեսելով հայերի դեմ ծրագրված էթնիկ զտման քաղաքականությունը։
Չնայած իր ուղերձի տեքստում Թուրքիայի նախագահը նշում է, որ ցավակցում է առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում ոչ բարենպաստ պայմանների հետևանքով նահատակված հայերի թոռներին ու սերունդներին, սակայն ցավակցությունն առավելապես ուղղված է Թուրքիայում բնակվող հայ համայնքին։
Այսպիսով Էրդողանն առանձնացնում է իր երկրի քաղաքացի հայերին, սփյուռքից և Հայաստանի հայերից՝ նպատակ ունենալով տարանջատում մտցնել հայության տարբեր շերտերի միջև։
Հիշեցնենք, որ 1-ին անգամ Թուրքայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցավակցական ուղերձով էր հանդես եկել 2014 թվականի ապրիլի 24-ին, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ՝ փորձելով ցույց տալ, թե Թուրքիայի վերաբերմունքը և մոտեցումը փոխվել է այդ հարցում և նպատակ ունենալով մեղմել միջազգային հանրության ճնշումը։ Սակայն 2014 թվականին և հաջորդած տարիներին նույնաբովանդակ ուղերձները հստակորեն պարունակում են ցեղասպանության իրողությունը ձևախեղելու և բոլորովին այլ լույսի տակ ներկայացնելու միտումներ»։
Հարակից հրապարակումներ`
- Արամ Ա-ն՝ Էրդողանին.Որտեղի՞ց եկան մեր նահատակների աճյունները, Օսմանյան կայսրության սահմաններից ներս քո պապերի կողմից կոտորվեցին մեր պապերը
- Վահրամ Տեր-Մաթևոսյան. Էրդողանի հայտարարությունը վիրավորանք է, անարգանք, հանդուգն ու անընդունելի
- Էրդողանը հաստատել է՝ Պուտինը մեկնելու է Թուրքիա
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան