«Ժողովուրդ». 36 կգ ոսկու գործով քննչական խմբի ղեկավարին նոր պաշտոն են տվել
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«36 կգ ոսկու, 293 միլիոն ՌԴ ռուբլու հափշտակման գործով ՀՀ քննչական կոմիտեի քննչական խմբի ղեկավարին նոր պաշտոն են տվել։ Երեկ քննչական կոմիտեն պաշտոնապես հայտնեց, որ արդարադատության երկրորդ դասի խորհրդական Սերգեյ Ավագյանը նշանակվել է քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյան քաղաքի քննչական բաժնի պետ՝ ազատվելով ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության՝ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի պետի տեղակալի պաշտոնից:
Նկատենք, որ Ավագյանը անձամբ ղեկավարել է 36 կգ ոսկու հափշտակման քրեական գործը և, ըստ էության, ավազակային հարձակման առեղծվածի հետք վրա դուրս գալը ճակատագրական եղավ քննիչ Ավագյանի համար, ու նրան նշանակեցին Աբովյան քաղաքի քննչական բաժնի պետ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Որոշ ՔՊ-ականներ Փաշինյանին առաջարկել են Տիգրանաշենը փոխանակել Արծվաշենի հետ, Փաշինյանը մի իսկական թատրոն է սարքել
- «Ժողովուրդ». Տարբեր զեկույցներում Մամիկոն Ասլանյանի դեպքը հիշատակվում է որպես քաղաքական բանտարկություն
- «Հրապարակ». Տավուշյան ընդվզումը վախեցրել է իշխանական շատ պատգամավորների, ընդդիմությունն էլ էր ընդհատակ անցել
- «Ժողովուրդ». Պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակն է փորձ արվում գործի դնել
- «Հրապարակ». Փաշինյանը «կընդառաջի՞» Էրդողանի առաջարկին