Համլետ Վիրաբյան. Այսօր ես ավելի հաճախ հիշում եմ կարսեցի տատիս պատմությունները
Համլետ Վիրաբյանի ընտանիքը սեփական մաշկի վրա է զգացել Ցեղասպանության հետևանքները, առաջին ձեռքից՝ ականատես տատից լսել Օսմանյան Թուրքիայի կողմից հայերի տանջանքների, տառապանքներ, սպանությունների, բռնությունների մասին։
«Հիմա ես հուզվում եմ։ Այս օրն ավելի հաճախ եմ հիշում հորական տատիս՝ Կարսից մազապուրծ փրկված կնոջ պատմությունները։ Նա մանկահասակ երկու եղբայրների հետ հասել է Ալեքսանդրապոլի որբանոց։ Ես իմ լսածը փոխանցել եմ իմ զավակներին, այսօր այստեղ եմ իմ ծոռնիկի հետ։ Սա մեր պատմությունն է, որը չի կարող ժամանակի ընթացքում «հնանալ», կորցնել իր խորհուրդը։ Արյան հետ փոխանցված գենետիկ հիշողությունները շարունակվելու են մեր սերունդների մեջ»,-Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Համլետ Վիրաբյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան