Պետությունն է Երկրապահին պաշտպանում, ով փողը տալիս է, նա էլ երաժշտությունն է պատվիրում. Մանվել Եղիազարյան
«Մենք այսօր թույլ չենք, մեզ այդպես սարքել են։ Մեծ երկրներն ամեն ինչ արել են, որպեսզի ազգային ոգին կոտրվի և ժողովրդին հասցնեն այս վիճակին։ Բայց իրենք չարաչար սխալվում են, որովհետև ցանկացած ժամանակ կարող ենք կռվել, հիմա էլ կարող ենք կռվել»,-Ծիծեռնակաբերդում հայտարարեց «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը։
Նրա խոսքով՝ անգամ նման բարոյահոգեբանական ծանր վիճակում Ադրբեջանը Հայաստանի համար վտանգավոր չէ։
«Ամեն մի հայ տղամարդ պետք է գիտակցի՝ կյանքի փեշից կախվել պետք չէ։ Տղամարդու ամենամեծ արժեքն այն է, որ փորձության պահին կյանքը տա հայրենիքի համար»,- հայտարարեց ազատամարտիկը և հավելեց. «Ժամանակին մենք տալիս էինք պատվի կռիվ, ոչ թե ստամոքսի, իսկ այսօր ստամոքսի կռիվ է»։
Անդրադառնալով Տավուշում ընթացող բողոքի ակցիաների ժամանակ Երկրապահի ներկայացուցիչների սադրիչ գործողություններին՝ Եղիազարյանն ասաց. «Երկրապահը, ով իրեն համարում էր զինվոր, մարտիկ, պետք է լրացներ ժողովրդի դաշտը, ոչ թե երկրապահից գար հիմար-հիմար այդպիսի խժդժություն սարքեր։ Որովհետև նրանք ունեն պետության երաշխավորությունը, պետությունն է Երկրապահին պաշտպանում։ Ով փողը տալիս է, նա էլ երաժշտությունն է պատվիրում»։
Ազատամարտիկը մեկնաբանեց նաև Նիկոլ Փաշինյանի խոսքն այն մասին, թե վերադարձվող գյուղերը հայկական չեն։
«Դա անգրագետ մարդու խոսելաձև է, որովհետև, եթե դրանք 30-35 տարի մեր մոտ են եղել, եթե 50 տարի առաջ եղել են ադրբեջանցիների մոտ, բա դրանից առաջ ո՞ւմ մոտ են եղել։ Եղել են ռուսական իմպերիայի հողեր, մենք մեր հողերն ազատագրել ենք, էլ ի՞նչ եք ուզում»,- հայտարարեց Մանվել Եղիազարյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ես երեկ ադրբեջանական կայքերն էի նայում՝ էդ Նիկոլին ոնց են գովում. Տիգրան Մուրադյան
- Արհեստածին Ադրբեջանը ստեղծել են, որպեսզի շարունակեն և ավարտեն հայերի ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայից դուրս. Լարիսա Ալավերդյան
- Սահմանազատման սյուն չի լինում, այդ սյունը կարող են կոխել մի լավ տեղ. Հրանտ Բագրատյան
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա