Նոյեմբերյանում մարդկանց մեջ մեքենայի մխրճվելու տեղեկությունների առթիվ պահանջել ենք պատշաճ քննություն. ՄԻՊ
Մարդու իրավունքների պաշտպանը երեկ արագ արձագանքման խմբեր է ուղարկել հիվանդանոց ու ոստիկանական ստորաբաժանումներ։ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի բարձունքում լրագրողների հետ զրույցում ասաց, շուտով տեղեկությունները կամփոփվեն, եզրահանգումներ կանեն։
«Ես ի սկզբանե նշեցի, որ բռնության ցանկացած գործողություն անընդունելի է»,-ասաց Մանասյանը։
Խոսելով բողոքի ակցիայի մասնակիցների մեջ մեքենայի մխրճվելու մասին՝ պաշտպանը նշեց, որ շեշտել են բռնության կիրառումը որևէ դերակատարի կողմից անընդունելի է, իրավապահներից պահանջել ենք կոնկրետ այդ դեպքի վերաբերյալ պատշաճ քննության իրականացում։
Նրա խոսքով, այս պահին ոստիկանություն տարված բոլոր անձինք ազատ են արձակվել, բացի Սուրեն Պետրոսյանից։ Հիվանդանոց այցելել են, բայց դեռ չեն խոսել Միհրան Մախսուդյանի հետ։
«Արձանագրել ենք Սուրեն Պետրոսյանի կողմից բարձրացված բոլոր խնդիրները։ Եթե չեմ սխալվում, նրա մասով առերևույթ քրեական հանցակազմի տեղեկատվություն կա։ Իմ հանձնարարությամբ, դեռևս մեր խումբը գտնվում է Տավուշում»,-նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան