Չալաբյան. Նրանք, ովքեր կատարել են այս զազրելի հանցագործությունը, անձնապես հայտնի են
«Երեկ վարչախբի անուղեղ և անպատիվ կամակատարները դաժան ծեծի էին ենթարկել Տավուշի դիմադրության ակտիվ դեմքերից մեկին, պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին»,-գրում է հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը։
Մախսուդյանին այցելելուց հետո նա լուսանկար է հրապարակել ու մանրամասնել.
«Գնդապետը այժմ ծանր վնասվածքներով գտնվում է Նոյեմբերյանի հիվանդանոցում, բայց նրա կյանքին վտանգ չի սպառնում, իսկ ոգին անկոտրում է:
Նրանք, ովքեր կատարել են այս զազրելի հանցագործությունը, անձնապես հայտնի են, և պատասխան կտան օրենքի առաջ իշխանափոխությունից հետո, իսկ ովքեր դեռ չեն արատավորել իրենց անունը մեր քաղաքացիների դեմ հանցագործություններով, խորհուրդ եմ տալիս չենթարկվել վարչախմբի հանցագործ հրամաններին, զերծ մնալ այսօր որևէ հանցանք կատարելուց, ծառայել օրենքին և մեր քաղաքացիների անվտանգությանը՝ դա նվազագույնն է, որ դուք կարող եք այսօր անել ձեր երկրի համար»։
Հարակից հրապարակումներ`
- Նոյեմբերյանում մարդկանց մեջ մեքենայի մխրճվելու տեղեկությունների առթիվ պահանջել ենք պատշաճ քննություն. ՄԻՊ
- Միհրան Մախսուդյան. Հիմա ավելի լավ եմ զգում
- Սուրեն Պետրոսյանին Նոյեմբերյանից տեղափոխել են Երևան. «Տավուշը հանուն հայրենիքի»
- Ես իմ ճանապարհն ընտրել եմ՝ ազատություն, մահ կամ բերդ.Միհրան Մախսուդյան
- Միհրան Մախսուդյանին կանչել են քննչական կոմիտե
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները