
Ցեղասպանությունը մոռացության տվողները չեն մարսելու. Ռոբերտ Քոչարյան
«Ավելի լավ, քան Արշակ սրբազանն ասաց երեկ, դժվար է ասել։ Իմ տպավորությամբ, կարելի է այդ ելույթը դնել ու մի հազար անգամ կրկնել։ Ամեն ինչը կար դրա մեջ»: Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ կարճ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Ուղղակի մի բան կավելացնեմ, որ Ցեղասպանությունը մոռացության տվողները չեն մարսելու»,-հավելեց Քոչարյանը։
Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 23-ին, ջահերով երթի ավարտին Ծիծեռնակաբերդում ելույթ ունեցավ Արշակ սրբազան Խաչատրյանը, ով նզովյալ անվանեց Ցեղասպանությունը մոռացության տվողներին։
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյանը կնոջ` Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
- Արդյո՞ք սա սահմանազատում է, թե՞ ճնշման տակ ինչ-որ բան տալ. Սերժ Սարգսյան