Պարզ չէ, թե այս պահին որտեղ է գտնվում Սուրեն Պետրոսյանը.Սուրեն Սարգսյանը՝«Իմնեմնիմի»-ի եթերում
Մեկնարկել է «Իմնեմնիմի»-ի փոթքասթի հերթական թողարկումը, հերթապահներն են թյուրքագետ Վարուժան Գեղամյանը և քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։
Վերջինս կարդաց այս պահին կալանավորված քաղաքագետ Սուրեն Պետրոսյանի ուղերձը, որը նա իր պաշտպանական թիմի միջոցով տարածել է և կոչ է անում միանալ տավուշցիների պայքարին։ Սարգսյանը հայտնեց, որ պարզ չէ, թե այս պահին որտեղ է գտնվում Սուրեն Պետրոսյանը։
Հիշեցնենք, որ «Իմնեմնիմի»-ի փոդքաստի համահեղինակներ Վազգեն Սաղաթելյանին և Նարեկ Սամսոնյանի ՀՀ իրավապահ մարմինները անհիմն մեղադրանքներով կալանավորել են։
Հաղորդաշարը շարունակում են Հայաստանի հայտնի քաղաքագետները և փորձագետները, հասարակական և քաղաքական գործիչները։
Հարակից հրապարակումներ`
- «Իմնեմնիմի»-ի հաջորդ հերթապահներն են Վարուժան Գեղամյանը ու Սուրեն Սարգսյանը
- Մեկնարկեց «Իմնեմնիմի» փոդքասթի 93-րդ թողարկումը