Եթե ուզում են, թող Արարատի փոխարեն ընտրեն մեկ ուրիշ լեռ. Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ելույթ ունենալով «COP29 և կանաչ տեսլական Ադրբեջանի համար» թեմայով միջազգային ֆորումում, ասել է, որ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման նախապայմաններից մեկը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունն է։ Նրան մեջբերում են ադրբեջանական լրատվամիջոցները։
«Հայաստանի Սահմանադրությունը հղում է պարունակում Անկախության հռչակագրին, որտեղ ասվում է, որ այսպես կոչված «Լեռնային Ղարաբաղը» Հայաստանի մաս է։ Ինչպե՞ս կարող ենք խաղաղության պայմանագիր կնքել, եթե սահմանադրության մեջ նման կետ ունեն»,-ասել է նա։
Ըստ Ալիևի՝ սա նախապայման է, ինչպես նաև այն, որ Հայաստանը պետք է զինանշանը փոխի Արարատ լեռան հետ։
«Հայաստանում նրանք շատ լեռ ունեն, եթե ուզում են, թող ընտրեն մեկ ուրիշը»,-ասաց Իլհամ Ալիևը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան