Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Ապրիլի 21-ին «Նաիրի» ԲԿ բուժօգնության է դիմել ԱՄՆ քաղաքացի Ռ.Խ-ն կրծքավանդակի աջ
հատվածի փափուկ հյուսվածքների սալջարդ ախտորոշմամբ:
«Առավոտ»-ի փոխանցմամբ՝ Ռ-Խ-ն բնակվում է ՀՀ-ում, Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդական է:
Մեր տեղեկություններով՝ բժշկական կենտրոնից միանգամից ահազանգել են իրավապահներին.
պարզվել է, որ կինը վնասվածքները ստացել է ամուսնու կողմից ծեծի ենթարկվելու հետևանքով:
Բռնության ենթարկված կնոջ ամուսինը նույնպես ԱՄՆ քաղաքացի է, Առողջապահության
համաշխարհային կազմակերպության ավագ մասնագետ:
Ծեծված կինը իրավապահներին հայտնել է, որ կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության
ժամանակ ամուսինը բռունցքով հարվածել է իր մարմնի տարբեր մասերին` պատճառելով
մարմնական վնասվածք: