Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին
Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողովին՝ առաջարկելով հստակեցնել խորհրդարանականների դիրքորոշումը ապրիլի 22-ին Պալմայում (Իսպանիա)ԵՄ խորհրդարանների նախագահների համաժողովում Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի արած հայտարարությունների վերաբերյալ։ Այս մասին հայտնում է ՌԴ խորհրդարանի վերին պալատի մամուլի ծառայությունը։
Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի նախագահը իր դիրքորոշումն այս հարցում հայտնել է 2024 թվականի ապրիլի 24-ին Դաշնության խորհրդի 566-րդ նիստի ժամանակ։
Հայ գործընկերներին ուղղված ուղերձում նշվում է, որ Հայաստանի խորհրդարանի նախագահի ելույթը բացասական արձագանք է առաջացրել ռուսական հասարակության շրջանում։
«Բազմաթիվ հարցումներ ենք ստացել մեր քաղաքացիներից՝ պարզաբանելու՝ արդյոք Ա. Սիմոնյանի բացահայտ հակառուսական հայտարարությունները արտացոլում են Հայաստանի Ազգային ժողովի պաշտոնական դիրքորոշումը։
Այս կապակցությամբ կխնդրեի պարզաբանել, թե նշված միջոցառմանը ում անունից է ելույթ ունեցել Հայաստանի խորհրդարանի նախագահը, ինչպես նաև տեղեկացնել, թե որքանով են նրա տված գնահատականները համապատասխանում Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև դաշնակցային հարաբերություններին, ինչպես նաև Հայաստանի և մեր ժողովուրդների բարեկամության դարավոր կապերին»,-ասվում է Գրիգորի Կարասինի նամակի տեքստում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան