Գերլարված իրավիճակ է Երևան-Մեղրի ավտոճանապարհին. Գերասիմ Վարդանյանին փորձում են բերման ենթարկել
Երևան-Մեղրի ճանապարհի Տիգրանաշենի հատվածում քաղաքացիները փակել են ճանապարհն՝ իրենց աջակցությունը հայտնելով տավուշցիների պայքարին։
Դեպքի վայր ժամանած ոստիկանները հորդորեցին բացել ճանապարհը, ինչի ի պատասխան դաշնակցական գործիչ Գերասիմ Վարդանյանը պատասխանեց, որ հանրապետության տարբեր մարզերում մրադիկ բողոքի են դուրս եկել։
Նրա խոսելու տոնը դուր չեկավ ոստիկաններին, նրանցից մեկն ասաց՝ Վարդանյանը փորձում է հրահրել իրավիճակը։
«Հրահրվո՞ւմ ես»,-արձագանքեց Գերասիմ Վարդանյանը, ինչից հետո մի խումբ ոստիկաններ ուժով ոստիկանական մեքենա մտցրեցին նրան։
Դրանից հետո մարդիկ փակել են մեքենայի ճանապարհը՝ թույլ չտալով, որ այն շարժվի։
Հարակից հրապարակումներ`
- Փակ են Երևան-Գյումրի, Երևան-Սևան, դեպի Իրան ճանապարհները
- Այս պահին քաղաքացիները Շիրակի մարզում` Հոռոմի խաչմերուկում փակել են Երևան-Գյումրի ճանապարհը. Քրիստինե Վարդանյան
- Եկեղեցի, գերեզման, ամեն ինչ բաժանում են. քաղաքացիները փակել են Երևան-Սևան ճանապարհը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան