Աննա Հակոբյանի հետ միջադեպը ցույց տվեց, որ երկրում պայթյունավտանգ վիճակ է, Նիկոլը փակուղիում է. Լևոն Զուրաբյան
Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանի հետ Հայոց ցեղասպանության հուշահամալիրում տեղի ունեցած միջադեպը, որի ժամանակ հավաքվածները վանկարկում էին նրան ու ամուսնուն դատապարտող ու վիրավորող կոչեր, ցույց է տալիս, որ երկրում ստեղծվել է պայթյունավտանգ իրավիճակ։ Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ նշել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։
«Միջադեպը ցույց տվեց այն պայթունային իրավիճակը, որն այսօր ձևավորվել է Հայաստանում։ Նման դեպքերը ցույց են տալիոս, որ իշխանությունների վարած քաղաքականության նկատմամբ ոչ միայն քաղաքականացված շրջանակներում է այդ ընդվզումն հասունացել, այլ նաև հասարակ մարդկանց»,-ասաց Զուրաբյանը։
Նրա խոսքով՝ կարելի է հանրայնորեն չընդունված քաղաքականություն վարել, եթե դրա տակ կա ռազմավարական, իրատեսական, կարևոր մոտեցում, բայց Նիկոլ Փաշինյանի քաղաքականության մեջ նման բան չկա։
«Չկա այն գաղափարախոսական հենքը, կամ ռազմավարությունը որը կարողանար արդարացնել այս քաղաքականությունը»,-հայտնեց Զուրաբյանը և հավելեց. «Նիկոլը թե' իրեն, թե' Հայաստանը մտցրել է փակուղի»։
Հարակից հրապարակումներ`
- Ջունգլիների օրենքներին արագ են ընտելանում բոլորը. Արձագանքներ՝ Աննա Հակոբյանի ներկայաությամբ «Նիկոլ դավաճան» վանկարկումներին
- Սոցցանցերի ամենախորը վերլուծությունը
- Փաշինյանի կնոջը «Նիկոլ ցեղասպան» վանկարկումով դիմավորեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում