Տավուշում ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել։ Այս մասին ուղիղ եթերի ժամանակ հայտնեց պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ Նրա խոսքով՝ ոչ պաշտոնական տեղեկություններով ականազերծում իրականացնողներից մեկն ականի պայթյունի հետևանքով վիրավորվել է։
Պաշտպանության նախարարությունը ԶԼՄ-ներին հաստատել է՝ Տավուշում ականի պայթյունից զինծառայող է վնասվածք ստացել․
«Ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում, վիճակը գնահատվում է բավարար»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան