Էդ ո՞վ ա էդ Արմեն Գրիգորյանը, թող կառավարության, ԱԺ շենքերը բերեն, դնեն թուրքի բերանը, տեսնենք՝ իրենց դո՞ւր է գալիս, թե՞ ոչ. Կիրանցի
«Էդ ո՞վ ա էդ Արմեն Գրիգորյանը։ Թող գա, տեսնենք՝ ով է։ Երևանում նստած ամեն ինչ այնտեղից կառավարում են։ Թող գան, այս ժողովրդի վիճակը տեսնեն, տեսնեն՝ ի՞նչ է կատարվում այստեղ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Կիրանցի բնակիչներից մեկը, ով շատ այլ տավուշցիների հետ փակել է Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը՝ դեմ լինելով սահմանազատման այն տարբերակից, որը համաձայնեցրել են Հայաստանն ու Ադրբեջանը։
Կիրանցիներն առաջարկում են. «Թող իրենց կառավարության, Ազգային ժողովի շենքերը դնեն սահմանի, թուրքի բերանը։ Կիրանցի նորակառույց դպրոցի տեղը թող դնեն, որը 50 մետր է սահմանից հեռու։ Թող գան, ամեն օր ժամը 9։00-ից գնան գործի, տեսնենք՝ իրենց դո՞ւր է գալիս, թե՞ ոչ։ Վերևում նստած՝ ամեն ինչին հեշտ են նայում»։
«Ի՞նչ սպասել երկրի ղեկավարից, որ այստեղ տալիս է, մյուս տարածքը վիճաելի է համարում, կամ՝ Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն զոհերի անունները պետք է գրի առնել»,- նշեց կիրանցին։
Հիշեցնենք, որ ապրիլի 19-ին կայացել է պետական սահմանի սահմանազատման հարցերով Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովների հանդիիպում, որի ընթացքում, ԱԳՆ հաղորդմամբ, նախնական համաձայնեցվել են Հայաստանի Բաղանիս, Ադրբեջանի Բաղանիս-Այրում, Հայաստանի Ոսկեպար, Ադրբեջանի Աշաղը Ասկիպարա, Հայաստանի Կիրանց, Ադրբեջանի Խեյրեմլի, Հայաստանի Բերքաբեր, Ադրբեջանի Կըզըլ Հաջիլի գյուղերի միջև սահմանային գծի հատվածներում սահմանի անցումը:
ՀՀ կառավարությունից պարզաբանել են, որ «երկու հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են վերը նշված գյուղերի միջև Խորհրդային Միության ժամանակներում գոյություն ունեցած սահմանները, և հաջորդ քայլով այդ սահմանները պետք է ճշտվեն և արտահայտվեն նաև գետնի վրա, ու սա կլինի աննախադեպ իրադարձություն. առաջին անգամ մեր երկրների միջև, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման»:
Այս հայտարարությունից հետո Տավուշի մարզի բնակիչները բողոքի ակցիաներ են իրականացնում, փակում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը՝ պահանջելով չեղարկել միակողմանի զիջումները, դեմ են սահմանազատման համաձայնեցված տարբերակին։ Շատ փորձագետներ պնդում են՝ չկա ոչ մի սահմանազատման գործընթաց, կա միակողմանի զիջում։
Հարակից հրապարակումներ`
- Ստացվում է՝ իրենց ներկայացրած տարածքից ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին. կիրանցի
- Կիրանցը և «ապագան»
- Կիրանցի կին. Մենք թուրքի վրա հող ծախելու ոչ մի պայմանին համաձայն չենք
- Կիրանցի հատվածում այս պահին ճանապարհը փակ է, այնտեղ ջահերով երթ է անցկացվում
- Կիրանցի վարչական ղեկավարը որոշել է հրաժարական տալ
- «Մենք ոչ իրանց լաթին ենք, ոչ էլ՝ հացին, թուրքը՝ թուրք ա, ուզում ա յեղը հալես գլխին»․ 96-ամյա կիրանցի տատիկ
- Գիշերը Կիրանցի մոտ ճանապարհը չի բացվելու
- Կիրանց. Կանայք չեն քնել ողջ գիշեր
- Տղա, մենք մեր հողն ենք ուզում.Կիրանցից Լենա տատիկ
- Կիրանցում գյուղացիները կրկին փակել են միջպետական ճանապարհը
- Բախումներ Կիրանցում. ոստիկանները բացեցին ճանապարհը