Ստացվում է՝ իրենց ներկայացրած տարածքից ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին. կիրանցի
«Այն վիճակը, որի մեջ հայտնվել է մեր Կիրանցը... Դարերի պատմություն ունի, իր գոյության ընթացքում միշտ պայքարի մեջ է եղել, բայց հիմա այսպիսի իրավիճակում ենք, անորոշություն է»,- լրագրողների հետ զրույցում ասաց Կիրանցի բնակիչներից մեկը, ով շատ այլ տավուշցիների հետ փակել է Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը՝ դեմ լինելով սահմանազատման այն տարբերակից, որը համաձայնեցրել են Հայաստանն ու Ադրբեջանը։
Նա ընդգծեց, որ իրենց ցույց են տվել ուրիշ սահման, բայց գծում են ուրիշ սահման, որը գյուղի ներքևի հատվածով է անցնում։
«Ստացվում է, որ նախատեսած, իրենց ներկայացրած սահմանից ավելի մեծ սահմաններ են ընդգրկվելու, ըստ իրենց, որպես Ադրբեջանի տարածք։ Գյուղի մի քանի տուն հայտնվում է Ադրբեջանի հետ սահմանին։
Ասում էին՝ Հայաստանի հպարտ քաղաքացի, ապագա կա... Ուզում ենք իրենք ներկայացնեն՝ Հայաստանն ի վերջո ապագա ունի՞, թե՞ ոչ։ Ինչի՞ է այս ամենը տանում։ Կործանմա՞ն։ Հող տանք, հա, էլի՞։ Մինչև ե՞րբ տանք։ Հերիք է, էլ տեղ չկա։ Այսպես ապրելն ո՞ւմ է պետք։ Թող զենք տան, մենք պայքարենք, մեր հողը պահեն։
Ինչու, հանուն ինչի՞ են մեզ ստիպում հետ քաշվել»,- ասաց կիրանցին։
Նրա խոսքով, իրենց չի հետաքրքրում՝ կարո՞ղ են զբաղվել գյուղատնտեսությամբ, անասնապահությամբ. «Դրանք մի կողմ ենք թողնում։ Այստեղ հայրենիքի խնդիր կա»։
Հարակից հրապարակումներ`
- Կիրանցը և «ապագան»
- Կիրանցի կին. Մենք թուրքի վրա հող ծախելու ոչ մի պայմանին համաձայն չենք
- Իսկ Տավուշում տեղի ունեցող դեպքերից մեր՝ արցախահայերիս մոտ դեժավյու է.Մետաքսե Հակոբյան
- Կիրանցի հատվածում այս պահին ճանապարհը փակ է, այնտեղ ջահերով երթ է անցկացվում
- Ադրբեջանական զորքն առանց մեկ կրակոցի արդեն տեղավորվում է տասնամյակներով կառուցված և անառիկ պահված Տավուշի մեր դիրքերում. Վրթանեսյան
- Փաշինյան. Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը
- Սահմանազատումը սկսում են Տավուշից, քանի որ դա Ադրբեջանի համար է կարևոր․ Փորձագետ
- Կիրանցի վարչական ղեկավարը որոշել է հրաժարական տալ
- «Մենք ոչ իրանց լաթին ենք, ոչ էլ՝ հացին, թուրքը՝ թուրք ա, ուզում ա յեղը հալես գլխին»․ 96-ամյա կիրանցի տատիկ
- Գիշերը Կիրանցի մոտ ճանապարհը չի բացվելու
- Կիրանց. Կանայք չեն քնել ողջ գիշեր
- Տղա, մենք մեր հողն ենք ուզում.Կիրանցից Լենա տատիկ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան