Փակեցին՝ քաղաքացիները մայրուղիները, ոստիկանները՝ քաղաքացիներին
Խոսքը փաշինյանյան հանձնողական քաղաքականության դեմ ընդվզումն է, որ անկասկած որոշակի ռազմավարություն ունի։ Այսպիսով՝ ՀՀ քաղաքացիները փակել են հետևյալլ մայրուղիները՝
Երևան-Մարտունի
Երևան-Գյումրի
Երևան- Մեղրի
Լուրը հայտնում է ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան ու փաստում՝ մարզերը աջակցում են Տավուշին։
Ուղիղ եթերով երևում է սակայն, որ Երևան-Գյումրի ճանապարհին ոստիկանները, տեսախցիկներից դեմքերը շրջելով, քաղաքացիներին սեղմում են երթևեկելի մասից դուրս՝ ապահովելու մեքենաների անցուդարձը։ Այսպես ասած՝ վաստակում են իրենց աշխատավարձերը մինչև վերջին թումանը։
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան