ՌԴ ԱԳՆ. Ցավալի է, որ Հայաստանի իշխանությունները շարունակում են ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ
Մոսկվան ափսոսում է, որ Երևանը շարունակում է անհիմն հրապարակային քննադատություն թույլ տալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հասցեին։ Հերթական ճեպազրույցում, այդ մասին ասաց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, թե ՀԱՊԿ-ը չի արձագանքել 2021-2022 թթ-ի Հայաստանի սահմանի խախտման դեպքերին։
«Մենք ցավում ենք, որ Հայաստանի իշխանությունները շարունակում են ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ։ Կարելի է և պետք է քննադատել, բայց (քննադատությունը) անհիմն է։
Դա այն դեպքում, երբ կազմակերպության քարտուղարության ղեկավարությունը հրապարակավ հաստատել է հանրապետության նկատմամբ բոլոր պարտավորությունների պահպանումը՝ լիովոին համապատասխան ՀԱՊԿ կանոնադրական նպատակներին և սկզբունքներին», - ասել է Զախարովան։
Հարակից հրապարակումներ`
- Մարիա Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու ողբերգություն
- Զախարովա. Ռուսաստանը Հայաստանի իշխանություններից հստակ արձագանք է ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին վկայություններից հետո
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան