Մարիա Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու ողբերգություն
Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես իր ցավ ու ողբերգություն։ Այդ մասին ապրիլի 25-ին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբերգական ամսաթիվը հսկայական պատմական, հոգևոր, բարոյական և քաղաքական նշանակություն ունի մեր դաշնակից Հայաստանի Հանրապետության բարեկամ ժողովրդի և Ռուսաստանում բազմամիլիոնանոց հայկական սփյուռքի համար։ Մենք այս ողբերգությունը միշտ ընկալել ենք որպես սեփական ցավ ու դժբախտություն»,-ասել է Զախարովան։
Նրա խոսքով, Ռուսաստանն աշխարհում առաջիններից էր, որ պաշտոնապես ճանաչեց ցեղասպանությունը։
«Ռուսաստանի շատ քաղաքներում նախօրեին տեղի են ունեցել հիշատակի միջոցառումներ»,- ավելացրել է նա: