Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի ներկայությամբ «Նիկոլ, ցեղшսպան» վանկարկելու համար 7 անձ ձերբակալվել է
ՀՀ քննչական կոմիտեում քրեական վարույթ է հարուցվել ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի այցի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ, 7 անձ ձերբակալվել է։ Panorama.am-ին Քննչական կոմիտեից հայտնեցին, որ որ նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (Մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը)։
Հիշեցնենք, որ նախօրեին Աննա Հակոբյանը դստեր հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Քաղաքացիները նրան տեսնելով՝ սկսել էին վանկարկել՝ «Նիկոլ, ցեղասպան», «Նիկոլ, դավաճան», «Նիկոլ, թուրք», «թշնամի», «առանց թուրքի, Հայաստան»։
Հարակից հրապարակումներ`
- Սուրենյանց. Երեկվա միջադեպի պատասխանատուն Փաշինյանն է
- Հմի էլ Գյումրին պտի հանձնե՞ն.Գյումրեցիներն արձագանքում են Աննա Հակոբյանի այցին
- Ջունգլիների օրենքներին արագ են ընտելանում բոլորը. Արձագանքներ՝ Աննա Հակոբյանի ներկայաությամբ «Նիկոլ դավաճան» վանկարկումներին
- Աննա Հակոբյանի հետ միջադեպը ցույց տվեց, որ երկրում պայթյունավտանգ վիճակ է, Նիկոլը փակուղիում է. Լևոն Զուրաբյան
- Սոցցանցերի ամենախորը վերլուծությունը
- Փաշինյանի կնոջը «Նիկոլ ցեղասպան» վանկարկումով դիմավորեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին