Կառավարությունը վերանայեց ԲՈՒՀ-երի ընդունելության գործող կարգը
«Որոշման նախագծով վերանայում ենք ԲՈՒՀ-երի ընդունելության գործող կարգը որը պայմանավորված է ընդունելության սկզբունքների վերանայման, նոր մեխանիզմենրի մշակման և դրանց ներդրման ռազմավարական նպատակներով»,-կառավարության նիստում հայտնեց ԿԳՄՍ նախարարը՝ զեկուցելով որոշման նախագիծը։
Նա հայտնեց, որ այս ուսումնական տարում արդեն Տավուշի մարզում կան փորձնական գործարկված նոր կրթական չափորոշիչով ուսամնառած աշակերտների առաջին շրջանավարտները։
«Ընդունելության կարգում անում ենք փոփոխություն, որը թույլ կտան մեր առաջին շրջանավարտներին անցնել ընդունելության նոր համակարգով և Տավուշի մարզի հանրակրթական դպրոցների շրջանավարտների մասով կսահմանվեն ԲՈւՀ-եր ընդունելության նոր հնարավորություններ»,-ասաց Անդրեասյանը և հավելեց. «Որոշման համաձայն նոր կրթական չափորոշիչներով, ուսումնառության ավարտին, դպրոցի ավարտական քննությունները կհանդիսանան նաև ԲՈւՀ-ի համար ընդունելության քննություններ։ Կարգավորման նպատակն նաև այն է, որ հենց այս տարվա 2023-24 թվականի ուսումնական տարվա ավարտից թեստերը որով կազմակերպվում են քննությունները նոր ձևաչափով կիրառվեն և համապատասխանեն չափորոշչի բովանդակությանը»։
Նախարարաը հայտնեց, որ 2026 թվականից այս համակարգը պետք է գործի բոլոր շրջանավարտների համար։
Ժաննա Անդրեասյանի խոսքով, այն տավուշցի դպրոցականների համար երկու միասնական քննություններից զատ կլինի ԲՈՒՀ ընդունվելու երրորդ հնարավորությունը, որը կկազմակերպվի ընդունելության հիմնական փուլից հետո՝ հուլիսի սկզբին։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան