Ա՛յ տականքներ, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, այ խեղկատակնե՛ր. Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
«Ալեն Սիմոնյանի նմաններն հայտարարում են, թե էդ ի՜նչ ներկայացումներով են զբաղվցում․ սա ներկայացում չի, ա՛յ տականքներ, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, այ խեղկատակնե՛ր, ա՛յ ոչնչություններ»,-Կիրանցում հայտարարեց «Հայաստան» խմբակցություն պատգամավոր Գառնիկ Դանիելյանը;
Միջպետական ճանապարհի փակ հատվածում տեղի բնակիչները բերել են իրենց տների և հողերի կադաստրի վկայականները, որոնք հանձնվում են Ադրբեջանին։
«Էս մարդկանց տները, այգիները, շիրիմները տալիս եք թուրքին, ես մարդկանց վկայականները ձեռքերին է, եկեք բոլորիդ հատ-հատ ցույց տամ էս մարդկանց սեփականության վկայականները։ Ինչքա՞ն պետք է պիղծ լինեն, եկեք դե պատասխան տվեք էս կնոջը, հարյուրավոր մեր քաղաքացիներ իրենց վկայականները ձեռքները սպասում են ձեզ, եկեք, պատասխան տվեք էս մարդկանց»,-ասաց Դանիելյանը։
Հարակից հրապարակումներ`
- Միասին կկարողանանք հասնել մեր նպատակին․ Գառնիկ Դանիելյանը՝ Կիրանցից
- Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա