Նոր եմ հիվանդանոցից դուրս գրվել, եկա այստեց, իմացա խնդիր կա․ Գնդապետ Միհրան Մախսուդյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից և վերադարձել Կիրանց՝ միանալով բողոքի ակցիա իրականացնողներին։
«Նոր եմ հիվանդանոցից դուրս գրվել։ Իմացա, որ խնդիր կա, եկա այստեղ, պարզենք ինչ է կատարվել, ով է ուզում ժողովրդին նեղացնի»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա՝ հավելելով․
«Էս ժողովուրդն է չէ մանդատներ տվել, բայց այսօր ժողովրդի կողքին մարդ չկա կանգնած, բացի խաբելուց ոչ մի բան չեն անում ժողովրդի համար։ Մատերի վրա կարող եմ հաշվել ԱԺ պատգամավորներից, որոնք ժողովրդի կողքին են, մնացածը տաք անկյուններում նստած հեռվից նայում են՝ ում ծեծեցին, ում տարան»։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին