Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը չի պատրաստվում դադարեցնել հացադուլը
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը չի պատրաստվում դադարեցնել հացադուլը, մինչև իրեն գրավոր չներկայացնեն, թե ինչու իրեն թույլ չեն տալիս մուտք գործել Հայաստան։ Այդ մասին նա հայտնել է ֆեյսբուքյան ուղիղ եթերում։ Լրագրոքը հայտարարեց, որ ևս 5 օր կշարունակի հացադուլը։
Այսօր «Զվարթնոց» օդանավակայանի բժիշկները չափել են ճնշումը և ցավազրկող ներարկում արել։ Բժիշկը չի ցանկացել ճնշման դեղահաբ տալ, բայց Նիկոլյանը պնդել է, որ ինքը գրավոր կհաստատի, որ տեղեկացված է եղել ընդունող դեղի հնարավոր բարդությունների մասին;
Նա նաև տեղեկացրեց, որ 5 օրվա ընթացքում երեք անգամ վիճաբանելուց հետո նոր կարողացել է լողանալ։