Կիրանցի կին. Մենք թուրքի վրա հող ծախելու ոչ մի պայմանին համաձայն չենք
«Եթե այդ քարտեզն իրականություն դառնա, ապա մեր տունը սահմանից լինելու է 20-30 մետր հեռավորության վրա, իսկ մեր կես հա այգին լրիվ մնում է իրենց տարածում, որը կադաստրի վկայականով մերն է»,-պատմում է Կիրանցի բնակչուհունին լրագրող Անի Գևորգյանի հետ զրույցում։
Կիրանցի կինն ասում է՝ գյուղում իրենց նման շատերը կան։
Արձագանքելով կորցրած հողերի դիմաց փոխհատուցում տրամադրելու խոստումներին ու խոսակցություններին՝ սահմանապահ գյուղի բնակիչն ասում է.
«Եթե որևէ մարդ, որ հայ է, որևէ փոխհատուցումով թուրքին հող է տալիս, ես մի օրվա մեջ մեր անունը վկայականում կփոխեմ իր անունով, թող ինքը փոխհատուցում ստանա։ Մենք թուրքի վրա հող ծախելու ոչ մի պայմանին համաձայն չենք։ Չենք կարա դրա գինը տան, գիտե՞ք, քանի տարվա աշխատանք կա այդ այգում։ Կարա՞ն մեր քրտինքի համար փող տան։ Եթե մեր հարևանն առնի կտամ, բայց թուրքին չեմ տա։ Մենք Եվրոպայո՞ւմ ենք ապրում, ո՞վ չգիտի, թե մեր դեմը որ երկրի բանակն ու սահմանապահն են կանգնելու։ եթե ես իմանամ, որ իմ այգին տալով խաղաղության կհասնենք, ես կտամ, բայց դա անհնարին է։ Գյուղում մարդ չի մնալու, հարյուր տոկոսով մարդ չի մնալու, ես չեմ մնալու»։
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան