Համայնքների իրականացրած սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման համար գործադիրը 5,3 մլրդ դրամ հատկացրեց
«Ընդհանուր մոտ 26,2 կիլոմետր ճանապարհի մասին է խոսքը և 19 օբյեկտի, որոնցից 10-ը շինարարության փուլում գտնվող օբյեկտներ են»,-կառավարության նիստում ասաց ՏԿԵ նախարար, զեկուցելով սուբվենցիոն ծրագրերիի համաֆինանսավորման որոշումը։
Նախարարը հայտնեց, որ կառավարության համաֆինանսավորումը 5,3 մլրդ դրամ է։
Այդ նպատակով ՏԿԵ նախարարության միջոցներից 3,6 միլիարդ դրամ և ևս 1,7 միլիարդ դրամ ընդհանուր ճանապարհների համար հատկացված միջոցներից հատկացվեց հիմնանորոգման, միջին նորոգման աշխատանքների, նախագծերի վճարումների և կառուցված ճանապարհների՝ վերջին 5 %-ի հատկացման համար:
Նիկոլ Փաշինյանն էլ ավանդույթի համաձայն թվարկեց բոլոր ճանապարահատվածները և օբյեկտները։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան