Սա նոր տեսակի իրավաբանություն է․ Մելիքյանը՝ Մամիկոն Ասլանյանի դատական նիստի մասին
Վանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի գործով հերթական դատական նիստը։ Դատարանը որոշումը կհրապարակի վաղը։ Նշենք, որ փաստաբանները միջնորդություն էին ներկայացրել խափանման միջոցը փոխելու վերաբերյալ։
«Մեղմ ասած՝ զարմացած եմ դատախազի դիրքորոշումներից։ Մինչ այս օրը Մամիկոն Ասլանյանն անազատության մեջ է այն պատճառով, որ դատախազի կողմից ներկայացված 12 վկա պետք է հարցաքննվեր։ Այդ վկաները լսել վերջացրել են և հիմա դատարանը սեփական նախաձեռնությամբ որոշել է ևս յոթ վկայի լսել։ Դատախազն ասում է, որ այս հետազոտված ապացույցներով իմ մոտ ուժեղացել է այն համոզմունքը, որ Ասլանյանը կարող է դատապարտվել, եկեք նոր հիմք ավելացնենք ոչ միայն վկաների վրա ճնշման կամ խոչընդոտելու հիմքը, այլև քրեական պատասխանատվությունից խուսափելու հիմքը։ Լավ չնկատեցի, փոխգնդապետի, թե լեյտենանտի աստղեր էին դատախազի ուսադիրներին, բայց ես նման բան առաջին անգամ եմ լսում»,- լրագրողների հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ շարունակելով․ «Մարդն ասում է՝ եկեք ավելացնենք նար փախուստի հիմքը։ Մեղմ ասած՝ սա նոր տեսակի իրավաբանություն է»։
Մամիկոն Ասլանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «նա 2016 թվականի հոկտեմբերի 10-ից մինչև 2021 թվականի հոկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով ՀՀ Լոռու մարզի Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնը, հանդիսանալով տեղական ինքնակառավարման մարմնում մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող գործադիր մարմնի, ինչպես նաև համայնքապետարանում կազմակերպական-տնօրինչական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, չարաշահել է իր պաշտոնական լիազորությունները, դիտավորությամբ ակնհայտորեն դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից և կատարել է պաշտոնական կեղծիք։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Տարբեր զեկույցներում Մամիկոն Ասլանյանի դեպքը հիշատակվում է որպես քաղաքական բանտարկություն
- Եվս մեկ տարի Վանաձորն ընթացավ ճակատագրի անորոշ ուղով. Մամիկոն Ասլանյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան