Ջունգլիների օրենքներին արագ են ընտելանում բոլորը. Արձագանքներ՝ Աննա Հակոբյանի ներկայաությամբ «Նիկոլ դավաճան» վանկարկումներին
Հայտնի պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը, արձագանքելով Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանի ու նրա դստեր ներկայությամբ «Նիկոլ ցեղասպան», «Նիկոլ դավաճան» վանկարկումներին, գրում է.
««Դագաղներ տների մուտքի մոտ, պսակներ հենված տան պատերին, ազգանուններով սև լենտեր փողոցների վրա: Այս ամենը արվել է 2018-ին հանրապետականների հանդեպ և իրենց երեխաների աչքի առաջ: Ո՞վ դատապարտեց այդ ժամանակ: ԲՀԿ-ի, Լուսավոր Հայաստանի, թե՞ Դաշնակցության ներկայացուցիչները: Իսկ Եվրոպա՞ն: Իսկ իրավապաշտպաննե՞րը:
Հետո եղավ Դաշնակցության ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի վրա հարձակումը Օպերայի մոտ, երբ նա մանկահասակ թոռան հետ էր և նրա աչքի առաջ: Ու՞մ ծպտունը ելավ:
Երբ բորենիներին բերում եք իշխանության՝ հիշեք: Ջունգլիների օրենքներին արագ են ընտելանում բոլորը և պատասխանում են նույն կերպ»։
Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը գրում է.
«Միշտ դեմ եմ եղել ընտանիքի անդամներին այս կամ այն գործընթացի մեջ ներքաշելուց... Բայց... Կենդանի մարդկանց տների մոտ դագաղ դնող տղաներն ու աղջիկները դարձել են քնքուշ և խոցելի ընտանիքի անդամների հանդեպ վերաբերմունքից... видите ли: Չեմ հիշում, որ այսօր ընտանիքի անդամների մասին բարոյախրատական թեմաներով լեկցիա կարդացողները, ուղիղ 6 տարի առաջ այս օրերին, որևէ ծպտուն հանած լինեին: Թե՞ ինչ-որ մեկի երեխայի արյունը ավելի կարմիր է, քան մյուսներինը...»։
Հարակից հրապարակումներ`
- Սոցցանցերի ամենախորը վերլուծությունը
- Փաշինյանի կնոջը «Նիկոլ ցեղասպան» վանկարկումով դիմավորեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան