Սուրենյանց. Երեկվա միջադեպի պատասխանատուն Փաշինյանն է
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է.
«Երեկ միտումնավոր չեմ անդրադարձել Աննա Հակոբյանի և նրա դստեր հետ կապված միջադեպին՝ ավելորդ կրքեր չբորբոքելու նպատակով:
Բոլոր երեխաների շահը գերակա է ու այս պատմության միակ «զոհը» մանկահասակ երեխան էր, որը խեղճացած ակամայից պատասխան էր տալիս իր ծնողի քաղաքականության համար:
Էդ անմեղ երեխան չգիտի անգամ, որ ընտանիքներ մտնելու գռեհիկ մշակույթը իր հայրն է մտցրել հայկական քաղաքականություն, չի պատկերացնում անգամ, որ իրենց էլ՝ ամբողջ ընտանիքին, իր հայրն է մտցրել քաղաքականություն՝ էժան դիվիդենտներ ստանալու նպատակով:
Երեկվա միջադեպի պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է՝ ուղղակի և անուղղակի, իր վարած քաղաքականության պատճառով և գերլարված իրավիճակում իր ընտանիքին դեմոնստրատիվ Ծիծեռնակաբերդ ուղարկելու համար:
Նա շատ լավ պատկերացնում է իր և ընտանիքի անդամների «մարդամեջ» դուրս գալու ռիսկերը:
Պատահական չէ, որ որևէ տարածք «սանրվում» է, երբ «Նորին գերազանցությունը» պետք է այնտեղ հայտնվի:
Դա կարող էր արվել նաև երեկ: Եթե չի արվել, ապա այդ միջադեպի շուրջ Փաշինյանը քաղաքական հաշվարկներ ունի, որոնց բնույթը պատկերացնելը բարդ գործ չէ»։
Հարակից հրապարակումներ`
- Հմի էլ Գյումրին պտի հանձնե՞ն.Գյումրեցիներն արձագանքում են Աննա Հակոբյանի այցին
- Ջունգլիների օրենքներին արագ են ընտելանում բոլորը. Արձագանքներ՝ Աննա Հակոբյանի ներկայաությամբ «Նիկոլ դավաճան» վանկարկումներին
- Աննա Հակոբյանի հետ միջադեպը ցույց տվեց, որ երկրում պայթյունավտանգ վիճակ է, Նիկոլը փակուղիում է. Լևոն Զուրաբյան
- Փաշինյանի կնոջը «Նիկոլ ցեղասպան» վանկարկումով դիմավորեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան