15 զինվորի գլուխը կերավ, ես այդ զինվորներին պահել եմ, գիտեմ, անբնակ վայր բերին մտուցին ու վառեցին․ Ազատ գյուղի բնակիչ
«Ես երեք ամիս կռվել եմ , էս է իմ վիճակը։ Նոր եմ վիրահատվել, 800 հազար դրամ փող եմ տվել, դե թող Նիկոլը կեսը բերի տա ընձի։Ոչ մի բանով չօգնեցին, դաժե հասարակ թուղթ չտվեցին, ասացին՝ չի հասնում։ Դե հիմա գնա Նիկոլ ընտրի, գոռամ լա՞վն ես։ Իմ ընտանիքով ենք եկել միացել ակցիային»,- ասաց Վարդենիսի շրջանի Ազատ գյուղի բնակիչը։
Նշենք, որ այս պահին քաղաքացիները փակ են պահում նաև Երևան-Մարտունի ճանապարհը՝ ի աջակցություն տավուշցիների։
Բնակիչը հիշեցրեց Ազատ գյուղում զինվորական կացարանում տեղի ունեցած դեպքը, երբ 15 զինվոր այվեց։
«Մեր գյուղում են զինվորները վառվել։ Ես այդ զինվորներին տասը մատիս պետ գիտեի, իմ տունն են մեծացել այդ զինվորները, իմ կնիկն ա իրանց շորերը լվացել, բայց վառին, պրծան»,- ասաց ակցիայի մասնակից քաղաքացին։
«Նիկոլը դավաճան է, ով ճանապարհ ա փակում, ճիշտ ա անում, ես իրա ցավը տանեմ»,- հայտարարեց Ազատ գյուղից ցուցարարներին միացած մի կին։
«15 զինվորի գլուխը կերավ։ Ես այդ զինվորներին պահել եմ, գիտեմ, անբնակ վայր բերին մտուցին ու վառեցին։ Նիկոլ Փաշինյանը բերեց մտուց էդ երեխեքին մի հատ բլած տան մեջ, էդ էր Նիկոլի պահած զինվորը։ Ասում ա՝ կլուբնիկ ա ուտում, կլուբնիկ թող չուտեր, նորմալ զինվորին ապահովեիր»,- վրդովված ասաց կինը։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան