Ցուցարարները կառավարության շենքը լքող Անահիտ Ավանեսյանին ուղեկցեցին «ամոթ, ամոթ» վանկարկումներով
«Կառավարության և վարչապետի կողմից մանրամասն հաղորդվում է, թե ինչ է կատարվում , այն նաև իմ անձնական կարծիքն է։ Այն ինչ քաղաքականություն իրականացվում է համահունչ է իմ անձնական կարծիքին»,-կառավարության մուտքի դիմաց ճեպազրույցի ժամանակ հայտնեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով Տավուշում Ադրբեջանին հողեր տալու հարցին։
Հարցին, թե պատրաստ է կառավարության և վարչապետի հետ պատասխանատվությունը կիսել՝ Անահիտ Ավանեսյանը պատասխանեց. «Միանշանակ, իհարկե»։
Նախարարի ճեպազրույցն ուղեկցվում էր կառավարության մուտքի մոտ բողոքի ակցիա կազմակերպած քաղաքացիների վանկարկումներով, ինչի պատճառով էլ այն կիսատ մնաց։
«Հասանելի Առողջապահություն, անվճար բժշկական ապահովագրություն»,- վանկարկում են ցուցարարները, իսկ հեռացող նախարարին ուղեկցեցին «ամոթ, ամոթ» վանկարկումներով։
Հարակից հրապարակումներ`
- Կառավարությունը երկարացրեց բռնագաղթած ուսուցիչների՝ աշխատանքի ընդունվելու ծրագրի ժամկետը
- Կառավարությունը վերանայեց ԲՈՒՀ-երի ընդունելության գործող կարգը
- Առողջապահության նախարարությունից բերման են ենթարկել Լիլիթ Ավետիսյանին . «Հրապարակ»
- Առողջապահության նախարարությունում և բուժհաստատություններից մեկում խուզարկություններ են իրականացվում
- Ճիշտն ասած, այս պահին ոչինչ չունեմ ասելու. Անահիտ Ավանեսյանը՝ Քրիստինա Աբրահամյանի ձերբակալման մասին
- Առողջապահական տեսչական մարմնի կին պաշտոնյան կալանավորվեց
- Ձերբակալվել է Առողջապահական տեսչական մարմնի վարչության պետ Քրիստինա Աբրահամյանը
- Անուշ Պողոսյան. Առողջապահության նախարարի կողմից որս է սկսել պրոֆեսիոնալների դեմ
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան