
Այս պահին քաղաքացիները Շիրակի մարզում` Հոռոմի խաչմերուկում փակել են Երևան-Գյումրի ճանապարհը. Քրիստինե Վարդանյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է.
«Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից:
Այս պահին քաղաքացիները Շիրակի մարզում` Հոռոմի խաչմերուկում փակել են Երևան-Գյումրի ճանապարհը` ի աջակցություն Տավուշում արդար բողոքի ձայն բարձրացրած հայրենակիցների:
Այս ճանապարհը նաև հանդիսանում է Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի այլընտրանքային ճանապարհի հատված:
Հիշեցնեմ, որ հիմնական ճանապարհը օրեր շարունակ շարունակում է փակ մնալ Կիրանցի հատվածում:
Քաղաքացիների հետ է ԱԺ պատգամավոր Մհեր Մելքոնյանը»: