Օվերչուկ. Ռուսաստանը ակնկալում է, որ Փաշինյանը կմասնակցի ԵԱՏՄ գագաթնաժողովին
Ռուսական կողմը սպասում է մայիսին Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին Նիկոլ Փաշինյանի մասնակցությանը։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Մենք սպասում ենք»,- պատասխանել է Օվերչուկը հարցին, թե Նիկոլ Փաշինյանը մասնակցելո՞ւ է գագաթնաժողովին։
Հիշեցնենք՝ Սանկտ Պետերբուրգում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ 2023-ի դեկտեմբերին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ իր և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովը բարձր մակարդակով կանցկացվի 2024 թվականի մայիսին Մոսկվայում։
Հարակից հրապարակումներ`
- Պեսկով. Պուտինի և Փաշինյանի անձնական շփումը կարող է տեղի ունենալ կարճաժամկետ հեռանկարում
- Կմասնակցի՞ Փաշինյանը Պուտինի երդմնակալությանը. կառավարության և ԱԳՆ պատասխանները
- Փաշինյանը դեռ չի որոշել՝ կմասնակցի՞ Պուտինի երդմնակալության արարողությանը
- Դրա մասին կլինի հանրային հայտարարություն. Կոստանյանը՝ Փաշինյանի՝ Պուտինի երդմնակալության մասնակցելու մասին
- Պեսկով. Պուտինի ծրագրերում Փաշինյանի հետ շփումներ դեռևս նախատեսված չեն