Հայաստանը օր-օրի փոքրանում է. Գյումրի-Երևան ճանապարհը փակած քաղաքացի
«Ներկայիս իշխանություններն ամենօրյա ռեժիմով հողերը տալիս են, ամեն զիջումից հետո գալիս է նոր զիջում»,-ասում է Գյումրի-Երևան ճանապարհը փակած քաղաքացիներից մեկը։
Ակցիայի մասնակիցները նշում են՝ Հայաստանը օր-օրի փոքրանում է։
«Կարևոր չէ՝ ում գյուղի տարածքից են տալիս, բոլորիս հողն է»,-հավելում են նրանք։
Ակցիայի մասնակիցների խոսքով, սա քաղաքական, կուսակցությունների պայքար չէ, պայքար է՝ հանուն հայրենիքի, եկեղեցիների, հանուն հայրենի հողի համար արյուն թափած տղաների։
«Սա հայրենիքի համար պայքար է, որպեսզի կտոր-կտոր, թիզ առ թիզ չտան թշնամուն»,- ասում է ակցիայի մեկ այլ մասնակից։
Նրանք իրենց կոչն ուղղեցին տավուշցիներին՝ «մենք ձեր կողքին ենք»։
Հարակից հրապարակումներ`
- Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
- Փակ են Երևան-Գյումրի, Երևան-Սևան, դեպի Իրան ճանապարհները
- Այս պահին քաղաքացիները Շիրակի մարզում` Հոռոմի խաչմերուկում փակել են Երևան-Գյումրի ճանապարհը. Քրիստինե Վարդանյան
- Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը
- ՀՀ իշխանություններն, առանց սահմանազատման, միանգամից սահմանագծում են իրականացնում․ Օհանյան
- Արդյո՞ք սա սահմանազատում է, թե՞ ճնշման տակ ինչ-որ բան տալ. Սերժ Սարգսյան
- Սահմանազատման սյուն չի լինում, այդ սյունը կարող են կոխել մի լավ տեղ. Հրանտ Բագրատյան
- Կիրանցի հատվածում այս պահին ճանապարհը փակ է, այնտեղ ջահերով երթ է անցկացվում