Եթե սա մեր հողը չի, Ադրբեջանին ա, ո՞նց եք էս կադաստրի վկայականը մեզ տվել․ Տավուշի բնակիչ
«Ադրբեջանն ա մեզ էս վկայականները տվե՞լ, եթե սա Տավուշի մարզի հողը չի, բա ո՞ւմն է։ Թող գան մենք էս վկայականը տանք իրանց, եթե սա մեր հողը չի, ոնց եք էդ վկայականը տվել մեզ, ինչի համար։ Մենք մեր հողն ենք պաշտպանում, իրանցից բան չեն ուզում։ Մենք ուզում ենք մեր հողերում ապրենք, ուրիշ ոչ մի բան չենք ուզում։ Վարչապետն ասում ա՝ մենք ոչ մի սանտիմերտր հող չենք տալիս։ Բա հիմա ինչի եք տալիս։ Եթե դա մերը չէր, բա կադաստրն ինչի՞ ա տվել։ Սրանք Հայաստանի հանրապետության կադաստրային հողեր են»,- հայտարարեց Կիրանցում ավտոճանապարհը փակած քաղաքացին։
Քաղաքացին նշեց, որ պայքարում են կոնկրետ իրենց հողերի համար, որպեսզի տվյալ տարածքում որևէ գործողություն չանեն։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան