Կառավարությունը երկարացրեց բռնագաղթած ուսուցիչների՝ աշխատանքի ընդունվելու ծրագրի ժամկետը
«Այս նիստում երկարացրեցիքն օժանդակության ծրագրին դիմելու ժամկետները մինչև այս տարվա վերջը»,-գործադիրի այսօրվա նիստում հայտնեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով չզեկուցվող հարցերից մեկը, որը վերաբերում էր Արցախից բռնի տեղահանված ուսուցիչենրին երկարաժամկետ և արտոնյալ աշխատանքային պայմանագրով աշխատանքի անցնելու ծրագրին։
Նա հայտնեց, որ երբ բռնագաղթածները բնակության վայրի հարցում կողմնորոշվում են նաև զբաղվածության հարցերին են անցնում։
«Լեռնային ղարաբաղից բռնի տեղահանված մեր ուսուցիչները հիմա բավականին ակտիվ դիմում են ծրագրին և կկարողանան մինչև այս տարվա դեկտեմբերի վերջը դիմել և օգտվել ծրագրից»,- հայտնեց նախարարը։
Նշելով, որ լինում է դեպքեր, որ բռնագաղթած ուսուցիչները երկարաժամկետ պայմանագիր են կնքում, հետո փոխում էր բնակության վայրը և նոր վայրում այլևս չէին կարողանում այդ ծրագրից օգտվել՝ Անդրեասյանը հայտնեց, որ հանել են այդ նախապայմանը և եթե աշխատող բռնագաղթած ուսուցիչները փոխում են իրենց բնակության վայրը, ապա կկարողանան կրկին օգտվել այդ ծրագրից։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան