Փաշինյանը՝ օրենքով ադրբեջանի քաղաքացի
Երբ նիկոլը գնում էր ընտրությունների, Հայաստանը, ըստ իր հայտարարությունների, տարածքային ամբողջականություն էլ չուներ, «կադաստրի թուղթ» էլ չուներ, չէ՞։
Երբ նիկոլը ընտրվեց, ընտրությունն անցավ այն տարածքներում, որոնք, ինչպես պնդում են քպիչները՝ Հայաստանինը չեն, ադրբեջանինն են։
Բա Փաշինյանը քանի գլխանի է, որ ադրբեջանից է ընտրվել։ Այդպիսի բան չի կարող լինել, ինքը այդ մասին հայտարարել է, երբ դեռ նույնիսկ Արցախի Հանրապետությունը չէր հասցրել ծախել Ալիևին։ Չէ՞։
Ուրեմն՝ կամ նիկոլը պիտի խոստովանի, որ այն, ինչ տալիս է ադրբեջանին, իրական Հայաստանից է տալիս, կամ էլ պիտի ընդունի, որ ինքը ընտրվել է ադրբեջանից ու այդ ընտրություններն անվավեր են։
Ի դեպ, անմիտ քպիչներին ասեմ՝ եթե Հայաստանը չունի «կադաստրի թուղթ», ուրեմն նրան սահմանակից ոչ մի երկիր չունի այդ կադաստրի թղթից՝ ոչ Իրան, ոչ Վրաստան, ոչ Թուրքիա, ոչ ադրբեջան։ Հասկանու՞մ եք։ Եթե մի երկիր չունի սահմաններ, ուրեմն այդ երկրին «կպած» ոչ մի երկիր ևս չունի սահմաններ։
Եթե այդ երկրները ունեցել են կադաստրի թուղթ, ուրեմն Հայաստանն էլ է ունեցել ու ունի։ Եթե ոչ... ինչո՞ւ եք տալիս, վերցրեք, անկադաստր, անտեր հողերով երկրներ են։ Չէ՞։
Չէ, «ոչ խելք ունեն, ոչ մեղք»-ը ձեզ համար չի գրված։ Մեղքը ունեք։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան