«Մինչև վերջին շունչը՝ հանուն Մարտունու»․ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան
Այսօր Արցախի Մարտունի քաղաքաի հերոսացած քաղաքապետ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել համաքաղաքացի Արտակ Մկրտչյանը։
««Ամեն ինչ կանեմ հանուն Մարտունու ու մարտունեցիների»
Այդ կարգախոսով էր առաջնորդվում Ազնավուրը ու այդ կարգախոսով էլ սեպտեմբերի 19-ին հերթական անգամ գնաց պաշտպանելու Մարտունին, մարտունեցիներին, Արցախը...
Նա օրինակելի քաղաքապետ էր ու իր օրինակով էլ ցույց տվեց թե ինչպիսին պետք է լինի ղեկավարը, բայց ցավոք նման ղեկավարներ մենք քիչ ունեինք(ունենք)։
Սիրելի քաղաքապետ մենք քեզ հայրենիք կամ կյանք ենք պարտք։ Շարունակում ու շարունակելու եմ սկսածդ գործը, վերադառնալու ենք ու շենացնելու Մարտունիդ»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ Արցախի Մարտունու քաղաքապետ Ազնավուր Սաղյանը զոհվել է ադրբեջանական հարձակման հետևանքով՝ 2023թ․-ի սեպտեմբերին։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա