
Թուրքական դրոշներով հակահայկական ակցիայի մասնակիցները վանկարկում են «Փաշինյան»
Թելեգրամի ալիքներում արագորեն տարածվում է մի տեսանյութ, որտեղ Թուրքիայի, Ադրբեջանի դրոշներ բռնած բազմաթիվ մարդիկ վանկարկում են «Փաշինյան, Փաշինյան»։
Ըստ տեղեկությունների, հակահայկական հավաքը տեղի է ունեցել ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացրած Հայոց Ցեղասպանության տարելիցի օրը։
Բազմաթիվ ոստիկաններ թույլ չեն տալիս ցուցարարներին առաջ գալ։ Երևում է, որ նրանց դիմաց մի տղամարդ ծածանում է Արցախի Հանրապետության դրոշը, որն այժմ օկուպացված է Ադրբեջանի կողմից։