
Կիրանցում բախումներից հետո տուժածները դիմում են բուժօգնության, 3 հոգի տեղափոխվեց հիվանդանոց
Լրագրող Անի Գևորգյանը Կիրանցից հայտնում է, որ ոստիկանության հետ բախումներից հետո ինքը և մի քանի բնակիչներ դիմել են բուժօգնության։ Նրանցից երկու դեռահաս աղջիկ և մեկ կին տեղափոխվել են հիվանդանոց, քանի որ հարվածներ են ստացել և սրտխառնոց ունեին։ Բուժօգնության դիմած մյուս քաղաքացիները հրաժարվեցին տեղափոխվել հիվանդանոց։
Տղեի բնակիչ Գոռը հայտնեց, որ Երևանից ժամանած սև բերետավորների հրամանատարն էր ոստիկաններին հորդորւմ հարվածել քաղաքացիներին։
Բնակիչներից մեկի ոտքն է այտուցվել, մյուսի գլխին վնասվածք կար։
Հարակից հրապարակումներ`
- Բախումներից հետո Կիրանց են ժամանել Գուգարաց և Շիրակի թեմերի առաջնորդները
- Գերլարված իրավիճակ Տավուշի մարզում. ՈւՂԻՂ