Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Հաագայի Արդարադատության միջազգային դատարանն ավարտել է Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի հնարավոր խախտման համար Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ներկայացված հայցի շրջանակներում նախնական առարկությունների լսումները: ՏԱՍՍ-ը գրում է, որ վերջին հանդիպման ժամանակ ադրբեջանական կողմը դատարանին կոչ է արել մերժել հայկական կողմը ներկայացնող փաստաբանների պահանջները և անցնել գործի քննությանը։
Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն ընթերցել էր Հայաստանի պահանջները։ Երևանը, նրա խոսքով, մտադիր է դատարանից պահանջել ճանաչել սեփական իրավասության բացակայությունը կամ հայցի անընդունելիությունը՝ կապված իրադարձությունների հետ, որոնք տեղի են ունեցել մինչև 1996 թվականի սեպտեմբերին երկու կողմերի համար ռասայական խտրականության մասին կոնվենցիայի ուժի մեջ մտնելը: Հայաստանը նաև պահանջել է, որպեսզի դատարանը վճռի, որ չունի անհրաժեշտ իրավասություն ականների, պայթուցիկ թակարդների և շրջակա միջավայրին վնաս պատճառելու մասին Ադրբեջանի պահանջների նկատմամբ:
Հայաստանը 2021 թվականի սեպտեմբերի 16-ին Միջազգային դատարանում դատական գործընթաց է սկսել Ադրբեջանի հետ՝ համաձայն Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի։ Մի շարք հայցով Ադրբեջանը մեղադրվում է տասնամյակներ շարունակվող ռասայական խտրականություն սերմանելու մեջ, որն առաջին պլան է մղվել 2020 թվականի սեպտեմբերին Արցախի Հանրապետության դեմ ագրեսիայի ժամանակ։ Նույն թվականի սեպտեմբերի 23-ին Ադրբեջանը հակընդդեմ հայց է ներկայացրել։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանը Տաթևի համալիրները Հաագայի կոնվենցիայով ուժեղացված պաշտպանության առնելու հայտ կներկայացնի
- Ադրբեջանցի երեխաներին դպրոցական դասագրքերում սովորեցնում են ատել և սպանել հայերին. Եղիշե Կիրակոսյանը՝ Հաագայի դատարանում
- Հաագայի դատարանում լսումներ են լինելու ՀՀ-ն ընդդեմ Ադրբեջանի և Ադրբեջանն ընդդեմ ՀՀ-ի գործերով
- Որպեսզի Ադրբեջանը կատարի Հաագայի դատարանի որոշումը, միջազգային հանրության ճնշումն է պետք. Խանդանյան
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա