Ինչո՞ւ են լռում արևմտյան իրական դեսպանները և նրանց ինքնակոչ հայաստանյան «խոսնակները»
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, անդրադառնալոց երեկ Երևանի կենտրոնում բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանների կողմից կանանց բերման ենթարկելուն, միջազգային հանրության, արևմտյան երկրների ուշադրությունն է հրավիրում փաստին.
«Երեկ համատարած աղմուկի մեջ հիմնականում անարձագանք մնաց զազրելի մի փաստ:
Չարենցի փողոցը, ի նշան իշխանության հակապետական քաղաքականության դեմ բողոքի, փակել էին քաղաքական գործիչներ, մտավորականներ, լրագրողներ, հիմնականում՝ կանայք:
Ցուցարարների շարքերում էր նաև «Հայելի» ակումբի հիմնադիր- գլխավոր խմբագիր Անժելա Թովմասյանը, որին ոստիկանները, բիրտ ուժի կիրառմամբ, բերման ենթարկեցին՝ մի քանի ժամ պահելով քաղմասում:
Լրագրողը, խմբագիրը ցանկացած ցույցի, բողոքի մասնակից են՝ եթե ոչ քաղաքական համոզմունքով, առնվազն մասնագիտական պարտավորությունը կատարելու, հասարակությանն իրազեկելու նպատակով:
Անժելան երեկ փողոցում է եղել թե համոզմունքեով, թե որպես խմբագիր:
Զազրելի է տեսնել այն կադրերը, երբ ոստիկանները փորձում են նրա ձեռքերն ոլորել՝ բերման ենթարկելու նպատակով:
Եթե նման բան որևէ խմբագրի հետ տեղի ունենար մինչև 2018-ը, մի մեծ մասշտաբային աղմուկ կբարձրացնեին տարբեր կալիբրի իրավապաշտպանները, միջազգային կառույցները, դեսպանատները...
Ինչո՞ւ եք հիմա լռում, ինչո՞ւ են արևմտյան իրական դեսպանները և նրանց ինքնակոչ հայաստանյան «խոսնակները» բերանները ջուրն առել ու խրախուսում Փաշինյանի ավտորիտարիզմը:
Հայաստանում մոլեգնում է ավտորիտարիզմը՝ արևմտյան շահախմբերի «քավորությամբ»:
Հենց նրանք էլ պատասխանատու են դառնալու, որ շուտով Հայաստանում վարկաբեկվելու են արևմտյան արժեքները: Դա է լինելու Փաշինյանի հետ նրանց «համերաշխության» գինը»։
Հարակից հրապարակումներ`
- «Եքա մարդ եք, արա». Խուդինյանին վրդովեցրեց իր ականջին՝ ակցիայի մասնակից կնոջ շշնջոցը
- Հայրենիք չունենք կորցնելու. Ակցիայի մասնակից կնոջ ուղիղ եթերը ոստիկանական ավտոբուսից
- «Նիկոլ դավաճան». «Նիկոլ հողատու». Երևանի կենտրոնում փողոցներ են փակել Ուղիղ
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա