Այստեղից գնալու եմ տուն, հետո՝ մեր պայքարը շարունակելու․ Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից
Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից։ Քաղաքացիները ծափահարություններով դիմավորեցին նրան։
Հարցին,թե ինչպես է, պատասխանեց․ «Ընտիր, չտեսնված։ Շատ շնորհակալ եմ բոլորիցդ։ Այստեղից գնալու եմ տուն, հետո՝ մեր պայքարը շարունակելու»։
Պետրոսյանը նշեց, որ այս երկու օրերի ընթացքում, նոր գաղափարներ են ծնվել ու շատ ավելի լավ է լինելու։
«Այն, ինչ ինձ առաջադրված է եղել, որևէ աղերս չի ունեցել ինձ հետ, որևիցե կապ չեմ ունեցել որևէ բանի հետ»,- ասաց նա։
Պետրոսյանը նշեց, որ այս ձերբակալումը սպասելի էր իր համար և դեռ սպասում է, սակայն այն չի կարող խոչընդոտել պայքարին։
Նշենք, որ երկու օր առաջ մոտ մեկ տասնյակ քաղաքացիների ոստիկանները բերման էին ենթարկել Այրումից Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհահատվածից, որը սահմանամերձ գյուղերի բնակիչները փակել էին՝ դեմ արտահայտվելով Տավուշում մեկնարկած սահմանազատման գործընթացին և պահանջելով Հայաստանի իշխանություններից միակողմանի զիջներ չանել Ադրբեջանին։ Նրանց թվում են եղել քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը, պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը, ով այնուհետև տեղափոխվել էր հիվանդանոց, Վահագն Մախսուդյանը, Միքայել Մարտիրոսյանը, Էդմոն Ղուլիջանյանը, Եղիշե Մախսուդյանը և ուրիշներ։ Բոլոր բերման ենթարկվածներն այս պահին ազատ են արձակվել։
Հարակից հրապարակումներ`
- Սուրեն Պետրոսյանի աջակիցներն այս պահին ՁՎՊ-ի դիմաց են
- Սուրեն Պետրոսյանը կոչ է անում տավուշցիներին և իր պայքարի ընկերներին շարունակել պայքարը
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա