
Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. Վարազդատ Հարությունյան
Փաստաբա Վարազդատ Հարությունյանն ահազանգում է
«Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները: Հրաժարվում են առանց որևէ պատճառի և իրավական հիմքի վկայակոչման` հղում անելով պարեկային ծառայության ղեկավար Արթուր Խուդինյանի բանավոր ցուցմանը:
Խնդիրը համատարած է, որի մասին ահազանգել եմ ՄԻՊ-ին: ՄԻՊ-ն էլ իր հերթին բանավոր և գրավոր պարզաբանումներ է պահանջել ոստիկանությունից:
Գտնում եմ, որ ոստիկանության այս վարքը նույնպես տեղավորվում է օրինական հավաքների խոչնդոտման հանցավոր (բառիս ամենաիրավական իմաստով) դրսևորման շրջանակներում»:
Հարակից հրապարակումներ`
- Պարեկներն արգելում են բեռնատարների մուտքը Երևան
- Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում