Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, որը Նիկոլ Փաշինյանի ընտանիքի քավորն է, եկել է բողոքող քաղաքացիներին համոզելու, որ թույլ տան քարտեզագետներին ներս մտնել։
«Մի մտածեք, որ այս սահմազատման ու սահմանագծման պրոցեսը նոր է սկսվել, սա վաղուց է սկսվել, ես էլ ներգրաված էի։ Ինչքանով ես հասկացել եմ, մենք պետք է հասկանանք,թե որտեղ ինչ խնդիր ունենք, հետո գանք էս ժողովրդին ասենք՝ էս մեջն ա ընկնում կամ մեջը չի ընկնում»,- ասաց Ղալումյանը։
Լրագրողների հարցին,թե այդ դեպքում ինչպե՞ս է քարտեզ հրապարակվել, Ղալումյանն ասաց․ «Այ ցավդ տանեմ, քարտեզի գիծը լայն գիծ ա, արդյունքում կարա շատ բան փոխվի։ Դուք լավ գիտեք, որ Հայաստանի հանրապետության կադաստրային քարտեզները երկար տարիներ տեղաշարժված են»։
Բագրատ Սրբազանն ընդհատեց․ «Գործընթացն է ապօրինի և խաբեություն, մարդկանց մի մոլորեցրեք։ Վերջ։Սա ծայրից ծայր խաբեություն է։ Ինչ-որ մինչև հիմա արել են բոլոր տեղերում, գնացեք Շուռնուխը տեսեք, Աղավնոն ձեր աչքի առաջ, որտեղ ուզում եք գնացեք տեսեք, էս մարդիկ խաբել են ծայրից ծայր։ Սա ոչ մլն-ով տան հարց է , ոչ ճանապարհի, Հայաստանի հանրապետության սահմանի հարցն է, Հայաստանի ճակատագրի հարցն է, ամբողջ ժողովրդի հարցն է։ Խաբեբա են այս մարդիկ։ Երկու օրվա մեջ են ձեզ ստել ու խաբել, դուք եք վկաները, ոչ մեկդ»։
Ղալումյանը լքեց տարածքը։
Նշենք, որ քարտեզագրողները սահմանատազման աշխատանքներ կատարելու նպատակով փորձում են մեքենայով անցնել Կիրանցի հատված, սակայն քաղաքացիներն արգելափակեցին մեքենայի շարժը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան