Փաշինյան. Հարցը ցավոտ է, դա ուրիշի տունը չի, իմ տունն է
Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ են դնում սեղանին։
«Սա շատ կարոր փուլ է ու, որպես կուսակցություն, պետք է շատ ակտիվ լինենք»,- կուսակիցների հետ հանդիպմանն ասել է վարչապետը։
Նրա խոսքով, շատ ցավոտ է հարցը։
«Դա ուրիշի տունը չի, իմ տունն է, տան խնդիր կա, ճանապարհի խնդիր կա, բայց ես ուզում եմ արձանագրենք, որ մի տան, մի ճանապարհի, մի գյուղի հարց չենք լուծում, մենք լուծում ենք Հայաստանի Հանրապետության՝ առաջիկա տասնամյակներում լինելության հարցը։ Եվ մենք լուծելու ենք այդ հարցը»,-ասել է Փաշինյանը։
Հիշեցնենք, որ ապրիլի 25-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ։
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկի մասին զեկույցով և պատասխանել նիստի մասնակիցների հարցերին։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա