«Հրապարակ». «Որոշակի հարցեր կան, որոնք դեռևս ճշգրտումների փուլում են»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Շուրջ մեկ շաբաթ ընթացող բողոքի ակցիաները երեկ դուրս եկան Տավուշի սահմաններից ու տարածվեցին ՀՀ տարբեր մարզերում և Երևանում։ Երեկ վաղ առավոտից միջպետական, ներմայրաքաղաքային փողոցներ էին փակվում: Շարքային քաղաքացիների կողքին էին նաև ընդդիմադիր պատգամավորներ, ավագանու անդամներ, հանրային դեմքեր։ Բայց ակցիաների հիմնական կազմակերպիչը «Հայաստան» դաշինքն էր, թեպետ ձեռքերը ծալած չեն նստել նաև «Պատիվ ունեմ»-ի անդամները, որոնք բերման ենթարկված ցուցարարների ետևից այցելում էին ՁՊՎ և ոստիկանություն:
Մեզ թվաց, թե ընդդիմության 2 թևը համագործակցության եզրեր է գտել, սակայն տեղեկացանք, որ համատեղ պայքարի պլան դեռ չի մշակվել: Ճիշտ է՝ մարտավարական առումով հակասություններ չկան ընդդիմադիր թևերի միջև, սակայն «որոշակի հարցեր կան, որոնք դեռևս ճշգրտումների փուլում են»: Ինչ հարցեր՝ հնարավոր չեղավ մանրամասնել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։