«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես». Ակցիա կառավարության դիմաց
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես» գրությամբ ցուցապաստառով կառավարության շենքի դիմաց են հավաքվել «Արդար Հայաստան» կուսակցության մի քանի անդամներ՝ կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանի գլխավորությամբ։
Կուսակցությունը գտնում է, որ ՀՀ կառավարությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, կոպտորեն խախտելով ՀՀ սահմանադրության 6-րդ, 116-և և 205-րդ հոդվածների պահանջները, դուրս են եկել իրենց լիազորությունների շրջանակից, ուստի ներկայումս Տավուշի մարզում ընթացող գործընթացն ամբողջությամբ հակասահմանադրական է։
Ակցիայի մասնակիցները պահանջում են կառավարությունից դադարեցնել Տավուշի մարզում իրականացվող հակասահմանադրական գործընթացը, որը հղի է անկանխատեսելի հետևանքներով։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան